0

ՄԱՅՐԵՆԻ

Լրացրու՛ բաց թողնված տառերը։
Է կամ ե
Էս, Էնք, Էշ, Էր, Էկրան, Էժան, Ելակ, Երիցուկ, Երջանիկ, Էմմա, Երկաթ, Ե րամ, լայնԷկրան, ելևԷջ, Էջմիածին,Երշիկ, պարզԷրես։
Օ կամ ո
Օրորոց, ՕՂակ, Օգնել, Որդ, Որակ, Օրինակ, Օտար, Ողկույզ, Որս, Ոսպ, Ոռոգել,Օ տար, Օշական, Օթյակ, Ոչխար, Որջ, Ոռնոց։
Տեղադրի՛ր ը անհրաժեշտության դեպքում։
Ընծա, Ընդամենը, սկիզբ, Ըմբռնել, Ընտանիք, զգալ, սթափվել, շտապել, Ըմպել, Ընձուղտ, Ընդունակ, Ընթրիք։

0

Խառնված տառերը դասավորի՛ր և ստացի՛ր բառեր․

⦁ Խառնված տառերը դասավորի՛ր և ստացի՛ր բառեր․
զլեու- լեզու
ագռ- գառ
չիրգ-գրիչ
ղենսա-սեղան
արկն-նկար
⦁ Բառերին ինչպիսի՞ հարցին պատասխանող զույգեր ավելացրու՛
ագռավ- սև ագռավ
գայլ-գիշատիչ գայլ
աղվես-խորրամանկ աղվես
արջ-գորշ արջ
շնաձուկ- սպիտակ շնաձուկ
արծիվ- սրատես արծիվ
ճնճղուկ- փոքրիկ ճնճղուկ
մրջյուն-
գառնուկ-
կով-
3. Ամբողջացրու՛ նախադասությունները՝ կետերի փոխարեն համապատասխան բառեր դնելով:
Ծառեր, կոշիկներ, հեռախոսով, խոտը, լվանում են
Այգում աճում էր խնձորի գեղեցիկ ու շատ փարթամ ծառեր:
Անահիտը հագել էր մայրիկի կոշիկները և կտկտացնելով քայլում էր տան մեջ:
Կարենը հեռախոսով զանգեց ընկերոջը և բակ կանչեց:
Գառնուկներն ախորժակով ուտում էին նոր ծլած կանաչ խոտը
Քնից արթնանալուց հետո մարդիկ լվանում են ձեռքերը և երեսը:

0

ՈՒՐԲԱԹ ՀԱՄԵՐԳ

Օր՝ Մարտի 17
Ժամ՝ 15:15
Վայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարմարյա սրահ
Հասցե՝ Առնո բաբաջանյան 25

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր, դասավանդողներ…

Համակարգող՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագիր՝ Նախերգանք-բոլորը

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
Քեզնով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր

 Բոլորը կարդում են՝

Ժամանակով Բաղդադ քաղաքում
նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։
Էս թագավորը սովորություն ուներ՝
շորերը փոխած ման էր գալիս իմանալու,
թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։
Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած,
անցնելիս է լինում մի խուլ փողոցով։
Մի աղքատ տնակից երգի ու
նվագի ձայներ է լսում։
Կանգ է առնում, հետաքրքրվում է ու ներս մտնում։
Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու
մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի
վրա նստած տանտերն ու երաժիշտները։
Աղքատ ընթրիքի շուրջը նվագում են,
երգում ու զվարճանում։

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Էկեք  բռնեք  էս  պարը

Էկեք  բռնեք  էս  պարը,

Գտնեք մեր սրտի յարը,
….
Թև-թևի տանք ու պարենք,

Սեր ու օրհնանք վայելենք:
….
Զուռնեն ածի մենք խաղանք,
Շորով զարկենք, շորոր զարկենք ճկանանք…

պար….

 Բոլորը կարդում են՝

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Լորկե պար՝ 2-րդ դասարան

… Կարդում էեն 3-րդ դասարանցիները՝

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Իմ անունը Հասան է։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր,
ի՞նչ արհեստի տեր ես դու,
ի՜նչքան փող ես աշխատում,
որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ 

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,
Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։
Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում,
օրը մի չնչին բան եմ վաստակում։
Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս,
մյուս մասն էլ էս երաժիշտներին։
Նստում ենք, ուրախանում։
Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ
աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան,
բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ
աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․
հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

Աշնան գիշեր— ծոցվորների համույթ

Էս գիշեր, աշնան գիշեր
Շաղն իջեր` զգետին նըխշեր,
Առնոսա նախշուն հավքեր
Յարիս խետ քուն են մըտեր:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից երեսն արեք,
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք:

կարդում են 2-րդ դասարանցիները՝

Հաջորդ առավոտ խեղճ
Հասանի ձեռքից բիզը խլում են,
վզակոթին տալով դուրս անում իր
նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշը անցնում է
էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։
Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։

«Յար միտքդ ծուռ է» պարերգ՝ 4-5-րդ դասարաններ

Աղջիկ
Այ տղա, հալ ու մաշ եմ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Երեք տարի քեզ կաշեմ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Սիրտս սուփրա չէ՝ բանամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Ես ո՞ր դարդին դիմանամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ
Կաքավ եմ, սար ման կուգամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Բլբուլ եմ,բաղ ման կուգամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Բարակ ես, բարդու ծառ ես,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Կրակ ես, մարդ կվառես,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ
Կրակն էրա մահանա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Արի, մեր տունը մնա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա.
Պագիկ մը հալալ էրա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Դուռ ու դրկից չիմանա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Բոլորը կարդում են՝

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Փափուրի պար՝ 3-րդ դասարանի սովորողներ

 

… Կարդում են 4-րդ դասարանցիները

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։
Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։
Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի,
մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

Ազգային պարերգ՝ «Ջուր կուգեր վերին սարեն»

Ջուր կուգեր— բոլորը

Ջուր կուգեր վերին սարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր վերին սարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։ Հոպ-հոպ…

… Կարդում են 4-րդ դասարանցիները

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝
էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է: Քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

Ազգային պարերգ՝ Մեր տան իտև

Մեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Ձեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ձիանք ինի կըխըրխընջան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Հավար տարեք տեքեր կընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առնոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Առտոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

… Կարդում են 1-2 դասարանները՝

Առավոտը վաղ թագավորն էսպես է հրամայում.
-ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի ծախելու։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի
շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։
Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։
Դարձյալ ուրախության ու երգի ձայներ է լսում:

Պարերգ՝ բոլորը

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

Այ տղա, ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ սերդ տուր,
Երազիս եկած տղա։

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Այ համով նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի։

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

 Բոլորը կարդում են՝

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Լաչին պար՝ 1-ին դասարան

… Կարդում են 5-րդ դասարանցիները՝

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի,
ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը,
ճշմարի՞տ է արդյոք։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։
Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։
Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։
Գնացի մի գործատիրոջ մշակ մտա,
օրական մի բան է տալիս, բերում եմ
մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս:

— Արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

Հաջորդ առավոտյան ուղիղ պալատը տարան Հասանին։
Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը
ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։
Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։
Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն,
թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

 երգ՝ բոլորը

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
ՔեՆով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր…

… Կարդում են 3-րդ դասարանցիները՝

 Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի,
արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց,
թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։
Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել,
որ դարձյալ քեֆ ես անում։

— Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

Շավալի. խոշ բիլազիգ պարեր՝ 4-5 դասարաններ

 Բոլորը կարդում են՝

Մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,
ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։

— Ես քեզ հրամայում եմ, եթե մի վայրկյան էլ ուշացրիր,
գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։
Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր,
որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը,
իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Հասանը դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։
Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։
Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը

փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ,
պատմեց իր պալատականների առջև։
Շատ ծիծաղեցին պալատականները ու

շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։


Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը,

որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։
Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը,
իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր

սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու
լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս
ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

 երգ՝ բոլորը

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
ՔեՆով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր…

Ազգային պար՝ Բուլուլ

Continue reading